Լուբյանկայի հրաձիգի հայրը պատմել է որդու մասին

Աշխարհ 21.12.2019   11:18   308

 Lenta.ru-ի հաղորդմամբ, Մոսկվայի Անվտանգության դաշնային ծառայության շենքի մոտ հրաձգություն իրականացրած Եվգենի Մանյուրովի հայրը պատմել է որդու մասին։

Ֆաթիհ Մանյուրովն ասել է, որ որդին հանգիստ էր, սակայն միաժամանակ փակ։ Նա պարզաբանել է, որ չի մասնակցել որդու դաստիարակությանը, միայն ալիմենտներ է վճարել։ Մանյուրով-ավագը պատմել է, որ որդին ընկերուհի է ունեցել, սակայն նրանց հարաբերությունները դադարել են 3 տարի առաջ։ Ավելի վաղ Եվգենի Մանյուրովի հարևանուհին պատմել է, որ նա միայնակ է եղել, ու հավանաբար խելագարվել է  այդ հողի վրա։ Կնոջ խոսքով, նա ապրել է մոր ու տատիկի հետ, բարեհամբույր է եղել։

Եվգենի Մանյուրովը դեկտեմբերի 19-ին  հարձակվել է ԱԴԾ աշխատակցի վրա  գերատեսչության շենքի մոտ։ Նա իր մոտ ունեցել է նռնակներ, ինքնաշեն ռումբ։ Նրա դրդապատճառներն անհայտ են։ Ուժայինների վարկածով, նա հարձակմանը միայնակ է եղել։ Հարձակման ժամանակ ԱԴԾ երկու աշխատակից է մահացել, ևս հինգ մարդ տուժել է, այդ թվում մեկ քաղաքացիական անձ։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon