Լոս Անջելեսում շարունակվում է ուսուցիչների գործադուլը

Աշխարհ 22.01.2019   10:49   222

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում արդեն 1 շաբաթ է շարունակվում է ուսուցիչների 30 տարվա ընթացքում ամենազանգվածային գործադուլը։
«Կարծում եմ կհաջողվի խնդրին լուծում տալ, և վերականգնել դասերի նորմալ ռիթմը»,-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին:
Ինչպես ավելի տեղեկացրել էինք, Լոս Անջելեսում միջնակարգ դպրոցների ավելի քան 30 հազար ուսուցիչներ պահանջում են աշխատավարձի բարձրացում և դասարանների թվաքանակի կրճատում: Բացի այդ, բողոքի գործողության մասնակիցները պահանջում են մեծացնել ուսուցիչների և գրադարանավարների հաստիքակազմը։



 Պիտակներ
         գործադուլ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon