«Լոս Անջելես Լեյքերս»-ը` NBA-ի 17-ակի չեմպիոն

Սպորտ 12.10.2020   11:24   33

Բասկետբոլի ազգային ասոցացիայի` NBA-ի  եզրափակչի  6-րդ խաղում «Լոս Անջելես Լեյքերս»-ը հաղթանակ տոնեց  «Մայամիի» նկատմամբ և պատմության մեջ 17-րդ անգամ դարձավ չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Լեյքերս»-ին հաջողվեց առավելության հասնել 106:93 հաշվով: Եզրափակչի ընդհանուր հաշվով «Լոս Անջելես Լեյքերս»-ը հաղթեց 4:2 հաշվով: Հանդիպման MVP (լավագույն խաղացող) ճանաչվեց «ԼԱԼ»-ի առաջատար Լեբրոն Ջեյմսը: Վերջինս իր 260-րդ հանդիպումն անցկացրեց NBA փլեյ-օֆֆում:

«Լոս Անջելես Լեյքերս»-ը 17-րդ անգամ հաղթեց NBA-ում: Նվաճած տիտղոսների քանակովը «Լոս Անջելես Լեյքերս»-ը հավասարվեց «Բոստոն»-ին:



 Պիտակներ
         NBA


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb