Լոռիում «ՎԱԶ-2107»-ը շրջվել է. ուղևորին անգիտակից վիճակում գտել են մեքենայի մոտ

Պատահարներ 27.12.2019   10:33   1288
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 20։44-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ նախորդ կանչից վերադարձի ճանապարհին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 30-րդ կմ-ին՝ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի մոտակայքում, նկատել է ՃՏՊ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շաքար Ե., ծնված 1962 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել ճամփեզրին։ Ուղևորը՝ Ռաֆայել Հ.-ն (ծնված 1962 թ.), անգիտակից վիճակում հայտնաբերվել է ավտոմեքենայի մոտակայքում:

Փրկարարները Ռաֆայել Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։



 Պիտակներ
         վթար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon