Լիվերպուլը՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր

Սպորտ 02.06.2019   02:30   394


 Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2018/19 խաղարկությունը:

Այս մրցաշրջանի եզրափակիչն անգլիական էր: Լոնդոնի «Տոտենհեմը» վճռորոշ խաղում հանդիպեց «Լիվերպուլին»: Եզրափակիչը կայացավ Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում:

Հանդիպումն ունեցավ անչափ հետաքրքիր սկիզբ: Արդեն 2-րդ րոպեին Լիվերպուլը առաջ անցան հաշվի մեջ:

11-մետրանոցը հստակ իրացրեց Մոհամեդ Սալահը:

Մնացած ժամանակահատվածում թիմերն այդքան էլ ակտիվ չէին ու գոլային պահերը գրեթե բացակայում էին: Այսպեղ եղավ այնքան, մինչև խաղադաշտ մտավ Դիվոկ Օրիգին: Հարձակվողը 87-րդ րոպեին կրնապատկեց հաշիվը՝ 2-0:

«Լիվերպուլը» կարողացավ պահել հաղթական հաշիվն ու նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Սա անգլիական ակումբի համար այս մրցաշարում 6-րդ տիտղոսն էր:

«Տոտենհեմ»-«Լիվերպուլ»՝ 0-2

Գոլերը - Սալահ (2'), Օրիգի (87')



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb