«Լիվերպուլի» լեգենդը լքում է ակումբը

Սպորտ 28.07.2020   17:53   772

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» տեղափոխված ֆուտբոլիստ Դեժան Լովրենին անվանել է լեգենդ: 

Նախօրեին հայտարարվեց, որ Լովրենը կշարունակի կարիերան «Զենիթում»: «Լիվերպուլի» հետ խորվաթ պաշտպանը հաղթել է Չեմպիոնների լիգայում և Անգլիայի Պրեմիեր լիգայում: 

««Լիվերպուլի լեգենդը լքում է ակումբը։ Նա այս թիմի շատ֊շատ կարևոր մասն էր, երբ ես միացա նրանց:

Մեծ խաղացող և անձնավորություն: Նա մարզիկի օրինակ է, նա ունի այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է, և այժմ նա գնում է Ռուսաստան։ Բայց նա միշտ կարող է վերադառնալ։ Նրա վերադարձը միշտ ողջունելի կլինի, քանի որ նա իսկապես լավ տղա է: Հետաքրքիր կլինի հիմա հետևել «Զենիթին»,֊ Կլոպի խոսքերը մեջբերում է «Լիվերպուլի» կայքը:



 Պիտակներ
         «Լիվերպուլ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb