Լիտվային նախկին նախագահը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման

Աշխարհ 25.10.2020   10:30   115

EAdaily-ի հաղորդմամբ՝ Լիտվայի վերաքննիչ դատարանը չեղարկել է այս տարվա ապրիլին Վիլնյուսի շրջանային դատարանի արդարացնող վճիռը և պետության նախկին նախագահ (2003-2004 թթ․) Ռոլանդաս Պակսասին դատապարտել 3 տարվա ազատազրկման։

Ըստ աղբյուրի՝ Պակսասի դատավճռի կատարումը հետաձգվել է 2 տարի 3 ամսով, այս ընթացքում նրան արգելվել է լքել բնակության վայրն առանց իրավապահներին տեղեկացնելու:

Վերաքննիչ դատարանը նախկին նախագահին և Lietuvos rytas մեդիախմբի ղեկավար Գեդվիդաս Վայնաուսկասին մեղավոր է ճանաչել «հասարակական դիրքը չարաշահելով` առևտրային գործողություններ կատարելու համար», որպեսզի ավարտին հասցվի Պրենայում Norfa առևտրային կենտրոնի շինարարությունը:

Դատախազության տվյալների համաձայն՝ 2015-ին Պակսասը 15 000 եվրո կաշառք է ստացել և խոստացել աջակցել առևտրային կենտրոնի շինարարության թույլտվություն ստանալուն: Սակայն նախկին նախագահը հերքել է իր մեղքը՝ ստեղծված իրավիճակն անվանելով «քաղաքական ներկայացում», որն ուղղված է իրեն քաղաքականությունից հեռացնելուն:

Դատարանի որոշումը մտել է ուժի մեջ։


 Պիտակներ
         Լիտվա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb