Լիտվայի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում

Իրադարձային 26.04.2021   13:00   45

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին:

Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության «Ֆեյսբուքի» պաշտոնական էջը:

«Մեկնարկել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի պաշտոնական այցը Հայաստանում: Նախարար Լանդսբերգիսի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին»,- ասված է գրառման մեջ:

Երևանում տեղի ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի առանձնազրույցը: Սպասվում է նաև երկու նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb