Lindores Challenge․ Արոնյանն առայժմ 5-րդն է

Սպորտ 22.05.2020   10:30   264

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Lindores Abbey Rapid Challenge մրցաշարում ընթանում է 5-րդ տեղում:

Արագ շախմատի 8 տուրից հետո Արոնյանը հավաքել է 4 միավոր և 5-րդ տեղում է: Մրցաշարային աղյուսակի առաջատարները Սերգեյ Կարյակինը և Հիկարու Նակամուրան են:

Նրանք ունեն 5,5 միավոր:

Lindores Abbey Rapid Challenge շախմատային առցանց մրցաշարը կազմակերպել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մասնակիցները մեկնարկում, որը բաղկացած է 11 պարտիայից, մրցում են արագ շախմատում: Ութ լավագույնները դուրս կգան փլեյ-օֆֆ:



 Պիտակներ
         Արոնյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon