Լինդա Մքարթնիի նամակները կհանվեն աճուրդի

Art News 22.03.2020   20:15   1782

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ լեգենդար Պոլ Մաքարթնիի հանգուցյալ կնոջ՝ Լինդա Մքարթնիի ապագա ամուսնու մասին նամակները կհանվեն աճուրդի։

Նամակները հայտնաբերել է Լինդայի նախկին հարևան և մտերիմ Միքի Էնթոնին։ Նամակները գրվել են նախքան Պոլի հետ Լինդայի ամուսնությունը։

Դրանցում ամրագրված է այն ուրախությունը, որն ապրել է Լինդան գերաստղի հետ հարաբերություններ ունենալու և «Բիթլզի» երաժիշտներին լուսանկարելու հնարավորություն ունենալու առիթով։

Լինդա և Պոլ Մաքարթնիները ամուսնացել են 1969 թվականին։ Լինդան մահացել է 1998 թվականին, քաղցկեղից՝ 57 տարեկան հասակում։

Նամակները թվագրվում են 1967 թվականով։ Նամակների հասցեատերը հենց Միքի Էնթոնին է։ 



 Պիտակներ
         Պոլ Մաքարթնի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon