Լիլիթ Մակունց․ «Էդգար Շաթիրյանն իր հրաժարականի որոշման մասին խմբակցությանը նախապես տեղյակ չի պահել»

Իրադարձային 27.11.2019   14:19   147
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնից երեկ հրաժարական ներկայացրած Էդգար Շաթիրյանը, որն «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածուն էր, հրաժարականի իր որոշման մասին նախապես չի տեղեկացրել «Իմ քայլը» խմբակցությանը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Մենք պոստ ֆակտում տեղեկացել ենք դրա մասին: Ես ցավում եմ, որ պարոն Շաթիրյանին եղել են կաշկանդող հանգամանքներ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իր մասնագիտական որակներն իրացնելու եւ կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկելու համար: Կարծում եմ, որ խորհրդարանի կողմից տրված մանդատը, որով նա ներկայացել էր հանձնաժողով, պետք է բավարար վստահություն եւ անկաշկանդվածություն հաղորդեր նրան՝ աշխատելու համար»,- նշեց Մակունցը՝ հավելելով, որ ինքը չի փորձել կապ հաստատել Շաթիրյանի հետ:

Խորհրդարանական խմբակցության ղեկավարը հայտնեց, որ իրենք Շաթիրյանի հետ հրաժարականի պատճառների մասին դեռ չեն խոսել, ուղղակի վերջինիս գրառումից արձանագրել են, որ եղել են կաշկանդող հանգամանքներ, ինչը, Մակունցի համոզմամբ, չպետք է լիներ. «Կարծում եմ՝ պարոն Շաթիրյանն այլ պատճառների դեպքում եւ ցանկության դեպքում կապ կհաստատեր մեզ հետ»,- ասել է Մակունցը։



 Պիտակներ
         Լիլիթ Մակունց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon