Լիլիթ Մակունց. «ԱԱԾ-ն ու ոստիկանությունը չպետք է դառնան նախարարություններ»

Քաղաքական 21.01.2019   13:39   417

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նպատակահարմար չի համարում, որ Ազգային անվտանգության ծառայությունն ու Ոստիկանությունը դառնան նախարարություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մակունցն ասել է այսօր տեղի ունեցած ԱԺ ճեպազրույցում:

«Մեր դիրքորոշումն այն է, որ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է հաշվետու լինեն խորհրդարանին: Խորհրդարանն այսօր արդեն ունի այն լծակները, որպեսզի կարողանա նրանց հաշվետու պահել: Եթե մենք մեր առջև նպատակ ենք դնում, որպեսզի այդ կառույցներին ավելի հաշվետու պահենք, ապա պետք է այդ միջոցները գտնելու շուրջ քննարկումներ ունենանք մյուս խմբակցությունների մեր գործընկերների հետ: Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է վերածվեն նախարարությունների և չպետք է ունենան քաղաքական ուղղվածություն»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Նա նշեց, որ իրենք խմբակցությունում կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցը չեն քննարկել:

««Իմ քայլը» խմբակցությունում կառավարության օպտիմալացման, նոր կառուցվածքային փաթեթը դեռ չի քննարկվել մի պարզ պատճառով, որ վերջնական չգիտենք, թե ինչ փաթեթի հետ ենք գործ ունենալու: Նախարարների մեծ մասն արդեն նշանակված է, բայց մենք չգիտենք, թե մի քանի նախարարությունների ձևաչափն ինչպիսին է լինելու: Այդ պարագայում չենք կարող քննարկումները սկսել»,- նշեց պատգամավորը:



 Պիտակներ
         Լիլիթ Մակունց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon