Շների վզակապերի թանգարանը Լիդսում

Art News 09.08.2020   22:00   1772

Մեծ Բրիտանիայի Կենտ կոմսության Լիդս ամրոցում է գտնվում աշխարհի՝ իր տեսակի մեջ միակ Շների վզակապների թանգարանը։

Թանգարանի հավաքածուն ներառում է 100-ից ավելի յուրատեսակ վզակապներ, որոնք արտացոլում են շների համար նախատեսված այդ հարմարանքի ողջ պատմությունը՝ սկսած վաղ միջնադարից մինչև վիկտորյական դարաշրջան։ 

Շների վզակապերի այս հավաքածուն միջնադարյան իռլանդացի կոլեկցիոներներ Ջոն Հարթնի ու նրա կնոջ՝ Գերտրուդայի գաղափարն է։ 1979 թվականին հավաքածուի վերջին տիրուհին՝ տիկին Բալիեն, որը շների մեծ սիրահար էր, նվիրում է այն ամրոցին։

Թանգարանում ձեզ կպատմեն, որ 15-16-րդ դարերում տարածված են եղել սուր ծայրերով երկաթե վզակապերը, որոնք հատուկ նախատեսված են եղել գայլերի, արջերի ու վարազների դեմ պայքարելիս շների վիզը պաշտպանելու համար։

Հին դարերում վզակապերն ավելի բազմատեսակ ու հետաքրքիր են եղել, քանի որ մարդիկ շներին օգտագործել են իրենց աճող պահանջմունքների համար՝ որսի ժամանակ, տունն ու հոտը պաշտպանելու համար։
Աշխարհի ամենահին վզակապերը հայտնաբերվել են եգիպտական ավերակներում ու թվագրվում են մ․թ․ա․ 3500-3000թթ։ Այդ վզակապերը պատրաստված են եղել կաշվից, դրանց վրա շների անուններով գրառումներ են հայտնաբերվել։

Թանգարանի հավաքածուի մեջ կարող եք տեսնել խոշոր շներին զսպող կոպիտ վզակապեր, բայց կան նաև գեղեցիկ ու նույնիսկ շքեղ վզակապեր, քանի որ շները բոլոր ժամանակներում էլ սիրելի են եղել մարդկանց համար, իսկ այդ սերն արտահայտվել է նաև գեղեցիկ վզակապ-նվերների տեսքով։

Պատրաստեց Լուսինե Բրուտյան



 Պիտակներ
         անսովոր թանգարաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb