«Լիդիանի» հայտարարությունը՝ վերակազմավորման գործընթացի վերաբերյալ

Իրադարձային 25.01.2020   10:30   444

«Լիդիանը» հայտարարություն է տարածել, որում ասվում է․

««Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերությունն (TSX:LYD) երեկ հայտարարել է, որ Ընկերությանը և նրան ուղղակիորեն և անուղղակիորեն ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություններին, այն է՝ Lydian Canada Ventures Corporation (այսուհետ՝ «Լիդիան Կանադա») և Lydian U.K. Corporation Limited (այսուհետ՝ «Լիդիան ՄԹ»), Ընկերության պարտատերերի հետ համաձայնության ակտով (այսուհետ՝ ԸՊՀԱ) նախկինում տրամադրված պաշտպանությունը երկարաձգվել է մինչև սույն թվականի մարտի 2-ը։ 

Միաժամանակ ԸՊՀԱ-ի պաշտպանության շրջանակներում վարկատուներն ու այլոք զերծ են մնում Ընկերության, «Լիդիան Կանադա», «Լիդիան ՄԹ» և նրանց պատկանող մի շարք ուղղակի դուստր ընկերությունների, այդ թվում՝ «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ որևէ պահանջ ներկայացնելուց»։



 Պիտակներ
         «Լիդիան»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon