«Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունը

Իրադարձային 19.08.2019   09:51   106
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Լիդիան Արմենիա» ընկերությունը տարածել է հաղորդագրութուն, որտեղ ներկայացրել է բնապահպանական փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների վերաբերյալ իր պատասխանները։

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.

««Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» հանդես է եկել հայտարարությամբ է, որտեղ ասվում է, որ Ընկերությունը ՀՀ Քննչական կոմիտեին է տրամադրել Ամուլսարի Ծրագրի բնապահպանական ազդեցության վերաբերյալ «Earth Link & Advanced Resources Development» ընկերության կողմից իրականացված փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների իր պատասխանները:

Փորձաքննության եզրակացության հայերեն և անգլերեն լեզուներով պատճեններին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ այստեղ:

Փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների վերաբերյալ Լիդիանի պատասխանների հայերեն տարբերակը հասանելի է այս հղումով՝ այստեղ:

«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսն այս առիթով ասել է, - «Փորձաքննության եզրակացությունը հաստատեց շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ Լիդիանի խիստ զգուշավոր մոտեցումը: Լիդիանի պատասխանները եզրակացության մեջ տեղ գտած առաջարկություններին արդեն իսկ վկայում են շրջակա միջավայրի նկատմամբ Ընկերության պատասխանատու վերաբերմունքի մասին: Պատասխանները հրապարակվել են, և անկողմանկալ վերաբերմունք ունեցող յուրաքանչյուր անձ կարող է լիովին տեղեկացված լինել՝ ծանոթանալով դրանց»:

Պարոն Սելլերսը նաև նշել է, - «Շրջակա միջավայրի պահպանության՝ Լիդիանի միջոցառումները համապատասխանում և հաճախ նույնիսկ գերազանցում են միջազգային բոլոր կիրառվող չափանիշները, դրանք արդեն իսկ գնահատվել և հաստատվել էին շրջակա միջավայրի վրա ազդեցության համապարփակ գնահատման շրջանակներում, ինչի հիման վրա Ընկերությունը ստացել է ընդերքօգտագործման թույլտվությունները»:

«Լիդիանը տրամադրել է փորձաքննության շրջանակներում իրենից պահանջված ցանկացած տեղեկատվություն, և տրամադրված ողջ տեղեկատվությունը համապատասխանում է շրջակա միջավայրի նախորդ գնահատումների և բազմաթիվ աուդիտների շրջանակներում Ընկերության կողմից տրամադրված տեղեկատվությանը: Տրամադրված տեղեկատվությունը ավելի քան բավարար էր, որպեսզի Փորձաքննության եզրակացության հեղինակները կարողանային մասնագիտական եզրահանգումներ կատարել, և այդ եզրահանգումները համապատասխանում են փորձաքննության առարկա հանդիսացող խնդիրները նախկինում ուսումնասիրած միջազգային այլ փորձագետների եզրահանգումներին»:

Լիդիան ընկերությունը Հայաստանում իր գործունեությունն իրականացնում է Շրջակա միջավայրի վրա ազդեցության համապարփակ գնահատման գործընթացի հիման վրա տրված ընդերքօգտագործման թույլտվությունների համաձայն։ Այդուհանդերձ, անցած տարվա հուլիսից սկսած Լիդիանի Ամուլսարի ծրագիրը բնապահպանական երեք աուդիտի է ենթարկվել և Ընկերությունը լաիրժեք համագործակցել է բոլոր փորձաքննական մարմինների հետ»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Լիդիան Արմենիա»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon