Lիբիայում մարտերի ընթացքում զոհվածների թիվը հասել Է 147-ի

Աշխարհ 15.04.2019   11:19   103
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Lիբիայում շարունակվող մարտերի ընթացքում զոհվածների թիվը հասել Է 147-ի, վերքեր Է ստացել 614 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,ասված Է երկրում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ստորաբաժանման հաղորդագրության մեջ:

«Ճգնաժամ Լիբիայում. 147 զոհված եւ 614 վիրավոր: ԱՀԿ-ն վիրաբուժական բրիգադներ Է տեղավորել Տրիպոլիի շրջանի հիվանդանոցում վիրավորներին օգնելու համար»,- նշվում Է հաղորդագրության մեջ, որ հրապարակված Է կազմակերպության Twitter-ում:

Ապրիլի 4-ին Լիբիական ազգային բանակի մարշալ Խալիֆա Հաֆթարը հրամայել Է իր ուժերին հարձակում սկսել Տրիպոլիի վրա՝ այն «ահաբեկիչներից ազատելու» համար: Հաֆթարի բանակի ստորաբաժանումները հսկողություն են հաստատել Լիբիայի մայրաքաղաքից հարավ գտնվող Գարյան և Սուրման քաղաքների նկատմամբ:

Բանակի օդուժը հարված Է հասցրել նաև Տրիպոլիի Միտիգա միակ գործող օդանավակայանին, ինչի հետևանքով չեղարկվել են բոլոր չվերթները: Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը լոյալ զինված ուժերը ապրիլի 7-ին հայտարարել են Լիբիական ազգային բանակի դեմ «Ցասման հրաբուխ» ռազմական գործողությունն սկսելու մասին Ներկայում Լիբիայում պահպանվում Է երկիշխանությունը. երկրի արեւելքում՝ Տոբրուք քաղաքում, գտնվում Է խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, հաստատված Է ՄԱԿ-ի աջակցությամբ ձեւավորված եւ միջազգային հանրակցության կողմից ճանաչված ազգային համաձայնության կառավարությունը՝ Սարաջի գլխավորությամբ:

Երկրի արեւելքում հաստատված իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ՝ հենվելով ազգային բանակի վրա, որը գլխավորում Է մարշալ Խալիֆա Հաֆթարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Խալիֆա Հաֆթար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon