Լիբիայում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը տապալվել է

Աշխարհ 14.01.2020   18:56   197
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Լիբիայի ազգային բանակի ղեկավար մարշալ Խալիֆա Հաֆթարը լքել է Մոսկվան՝ առանց Տրիպոլիի կառավարության ղեկավար  Ֆայեզ Սարաջի հետ հրադադարի պայմանագիր կնքելու։  Այս մասին РИА Новости-ին հայտնել է լիբիական իրազեկ աղբյուրը:

Ավելի վաղ, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվայում Լիբիայի հարցով կայացած բանակցությունների վերջնական փաստաթուղթը ստորագրվել է Լիբիայում հակամարտության մի քանի կողմերի կողմից, սակայն Հաֆթարը լրացուցիչ ժամանակ է խնդրել:

Փաստաթուղթը ստորագրվել է  Սարաջի և Գերագույն պետական խորհրդի ղեկավար Խալեդ Միշրիի կողմից: Համաձայնագրի նախագծում ասվում է, որ հակամարտության կողմերը պայմանավորվել են սահմանել կայուն հրադադարի համար շփման գիծը, ինչպես նաև աշխատանքներ են տանում երկրում իրավիճակի կայունացման ուղղությամբ:

Հիշեցնենք` նախօրեին Մոսկվայում անցկացված բանակցությունների հիմնական հարցերն էին Սարաջի և Հաֆթարի կառավարության միջև հրադադարի մասին համաձայնագիր կնքելու  հնարավորությունները:



 Պիտակներ
         Էրդողան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon