Լիբիայի «ազգային համաձայնության կառավարությունը» նոր ռազմագործողություն է սկսել

Աշխարհ 04.06.2020   15:04   181

Լիբիայի արևմտյան ուժը՝ «Ազգային համաձայնության կառավարությունը» (ԱՀԿ֊GNA) հայտարարել է Տրիպոլիի միջազգային օդանավակայանը գրավելու համար Խալիֆա Հաֆթարի բանակի դեմ նոր ռազմական գործողություն սկսելու մասին։

Այս մասին հայտնում է ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ռազմագործողության պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Մուհամմեդ Կանունոյին։

Վերջինս հայտարարել է, թե ԱՀԿ ուժերը վերջին երկու օրվա ընթացքում գործողությունը սկսելու համար շրջապատել են ամբողջ օդանավակայանի տարածքը, հարվածներ հասցրել Հաֆթարի ուժերի զինտեխնիկային թե՛ օդանավակայանի ներսում, թե՛ մոտակայքում գտնվող Քասր բին֊Ղաշիր բնակայրում։

Տրիպոլիի գլխավոր օդանավակայանը փակվել էր 2011-ին, իսկ 2014-ի հուլիսին այդտեղ «Լիբիայի ազգային բանակի» (LNA) և իսլամիստական խմբավորումների միջև խոշոր բախումներ են եղել։



 Պիտակներ
         Լիբիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb