«Լիբիայի Ազգային բանակը» թուրքական նավ է ոչնչացրել (տեսանյութ)

Աշխարհ 19.02.2020   11:44   251

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի նավահանգստում գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակը» ռմբահարել է զենք-զինամթերք տեղափոխող թուրքական նավ:

Այս մասին տեղեկացվում է  «Լիբիայի Ազգային բանակի» ֆեյսբուքյան էջում:

Դեպքի առնչությամբ Թուրքիայի կողմից դեռևս որևէ պաշտոնական արձագանք չկա: 

Նշվում է, որ թուրքական նավը ոչնչացվել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի` Լիբիայի հարցի շուրջ արած հայտարարությունից հետո:

Չավուշօղլուն պնդել էր, որ «Լիբիայի Ազգային բանակը» խախտում է հրադադարը և շեշտել, որ պետք է դադարեցնել գեներալ Հաֆթարի գործողությունները:

Ավելի վաղ «Լիբիայի Ազգային բանակը» հայտարարել էր, որ իրենց ձեռքն էր անցել Լիբիայի ջրերում խարիսխ գցած թուրքական մի նավ, այդ թվում` նավի անձնակազմը:



 Պիտակներ
         թուրքական նավ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon