Լիբանանը դիմել է Ինտերպոլին՝ հետաքննելու Բեյրութի պայթյունի պատճառները

Աշխարհ 08.08.2020   14:25   140

ՏԱԱՍ-ի փոխանցմամբ՝ Ինտերպոլի մասնագետները մեկնել են Լիբանան՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառները հետաքննելու համար: Այս մասին ասված է միջազգային ոստիկանության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Լիբանանի իշխանություններն իրենք են հրավիրել Ինտերպոլի մասնագետներին:

«Ինտերպոլի փորձն այս կարգի աջակցություն ցուցաբերելու հարցում կարող է էապես օգնել տեղական իշխանություններին, և մենք կշարունակենք տրամադրել այն օգնությունը, որը կհայցեն Լիբանանի իշխանությունները», –ասել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը:



 Պիտակներ
         Ինտերպոլ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb