Լիբանանում հակակառավարական ցուցեր են

Աշխարհ 19.10.2019   14:32   133
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Բեյրութում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ ու պահանջում են կառավարության հրաժարականը․այսօր արդեն երրորդ օրն է։ Ցուցարարները փողոցներ են փակում, անվադողեր այրում՝ երկրում տնտեսական ճգնաժամի պատճառով։ Տարիներ ի վեր սա Լիբանանում ամենախոշոր բողոքի ցույցերն են։

Հինգշաբթի՝ հոկտեմբերի 17-ի երեկոյան, ցուցարարները արգելափակեցին կառավարության շենքերը, երբ կաբինետը որոշել էր նոր հարկ ավելացնել «WhatsApp»-ի ձայնային զանգերի համար, որը լիբանանցիները համարեցին «վերջին կաթիլը»։ Այս մասին գրում է Al Jazeera-ն։

Ցուցարարների ու ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ, արցունքաբեր գազ օգտագործվեց, սակայն կառավարությունը հետ կանգնեց հարկը բարձրացնելու իր մտադրությունից։

Ուրբաթ առավոտյան Բեյրութի կենտրոնական փողոցներում կրկին հրդեհներ էին, խանութների ու գովազդային վահանակների կոտրված ապակիներ։ Հաղորդվում է, որ կա 2 զոհ։

ԶԼՄ-ները Լիբանանում տեղի ունեցողն անվանում են «WhatsApp» հեղափոխություն, «հարկային ինտիֆադա» կամ ապստամբություն, որը ցնցեց վարչապետ Հարիրիի միասնության կառավարությունը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Լիբանան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon