Լիբանանին օգնություն ցույց տալու միջազգային տեսախորհրդաժողովը կկայանա օգոստոսի 9-ին

Աշխարհ 07.08.2020   16:13   126

Լիբանանին օգնություն ցույց տալու միջազգային խորհրդաժողովը՝ պայթյունի հետեւանքների վերացման համար տեղի կունենա կիրակի օրը՝ օգոստոսի 9-ին, տեսակապի ձեւաչափով:

Այդ մասին այսօր հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Էրիկ Մամերը Բրյուսելում կայացած ճեպազրույցում:

«Լիբանանի օգնության դոնորների խորհրդաժողովը տեղի կունենա կիրակի օրը տեսակապի ձեւաչափով: Այն կազմակերպված կլինի Ֆրանսիայի կողմից եւ նպատամիտված կլինի Լիբանանի անհետաձգելի օգնության հանգանակությանը՝ աղետի հետեւանքների վերացման համար»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



 Պիտակներ
         Լիբանան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb