ԼՀԿ պատգամավորները հիշեցրել են Փաշինյանի անցյալի հայտարարությունները

Քաղաքական 21.01.2019   12:49   340

«Այն, ինչը անթույլատրելի էր ՀՀԿ-ին, չի կարող թույլատրելի լինել «Իմ քայլի» համար, և այն, ինչը թույլատրելի չէր Սերժ Սարգսյանի համար, չի կարող թույլատրելի լինել Նիկոլ Փաշինյանի համար»,- ԱԺ ճեպազրույցներին՝ անդրադառնալով ԱԱԾ-ն և Ոստիկանությունը խորհրդարանի վերահսկողությունից դուրս թողնելուն, հայտարարել է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Նա ըդգծել է, թե բերվելով քաղաքականության դաշտ՝ այդ կառույցները չեն քաղաքականացվում:

ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ հիշեցրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախկինում հայտնած կարծիքը՝ բառացի մեջբերելով այն: «Արարատ Միրզոյանի բառերով մեջբերեմ՝ «եթե այդ ուժային կառույցները խորհրդարանի վերահսկողությանը չեն ենթարկվելու, չեն գալու ԱԺ, դրանք կարող են քաղաքական նպատակներով օգտագործվել վարչապետի կողմից` ճնշելու ընդդիմությանը»:

Ըստ Գորգիսյանի՝ «Ելք» խմբակցության ղեկավար եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ դեմ էր, որ նշյալ կառույցները վարչապետին ենթարկվեն, քանի որ դա սուպերվարչապետության մի մաս էր ընկալվում:



 Պիտակներ
         սուպերվարչապետություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon