ԼՀԿ-ն դեռ չի քննարկել՝ հանրաքվեին «ոչ»-ի ճամբարից կլինի, թե «այո»-ի

Քաղաքական 10.02.2020   12:09   316

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն՝ անդրադառնալով նախագահի կողմից Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին հրամանագրին, լրագրողների հետ զրույցում ասել է, թե ամեն դեպքում դա նախագահի ընտրությունն է։

«Սահմանադրությունը հնարավորություն տալիս է դիմել Սահմանադրական դատարան, այդ թվում Ազգային ժողովի որոշումների սահմանադրականությունը վիճարկելու հայցով, բայց նախագահը չի ընտրել այս տարբերակը»,-ասել է պատգամավորը։

Ըստ Սիմոնյանի՝ ԱԺ պատգամավորների 1/5-ը հնարավորություն ունեն դիմել Սահմանադրական դատարան ԱԺ որոշումները վիճարկելու հայցով։ ԼՀԿ-ն կդիմի՞ այդ քայլին․ Տարոն Սիմոնյանը չհստակեցրեց՝ նշելով, որ հետագայում դրա մասին կհայտարարեն։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում դեռ որոշում չկա նաև հանրաքվեին «ոչ»-ի, թե «այո» ճամբարից լինելու մասին։

«Խմբակցության հատուկ նիստ ենք գումարելու, որտեղ քննարկելու ենք, թե ինչպես պետք է վարվենք մինչև հանրաքվեի օրը»,- ասաց Տարոն Սիմոնյանը։



 Պիտակներ
         Տարոն Սիմոնյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon