ԼՀԿ-ն դեմ է փակ ցուցակներով ընտրությունների գնալուն

Քաղաքական 01.04.2021   13:30   67

ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը շեշտեց՝ իրենք շարունակում են պնդել, որ Հայաստանին ձեռնտու է բաց ցուցակներով համամասնական ընտրակարգը։

Այն է ՝ ԼՀԿ-ն դեմ է հիմա՝ մինչև ընտրությունները ռեյտինգային ընտրակարգը հանելուն և փակ ցուցակներով ընտրությունների գնալուն:

Գորգիսյանը ներկայացրեց ընտրակարգի այն տարբերակը, որը «Լուսավոր Հայաստանը» իր վստահեցմամբ, քաղաքական դաշտին է առաջարկում: Դա բաց համամասնական ընտրակարագն է:

ԼՀԿ-ն առաջարկում է բաց համամասնական ցուցակ: Ընդ որում, պատգամավորի խոսքով, իրենք քննարկումների արդյունքում որոշակի զիջումների են գնացել իրենց առաջարկած նախնական տարբերակից: «Լուսավոր Հայաստանը» շարունակում է պնդել, որ բաց համամասնական ընտրակարգն է ձեռնտու Հայաստանի Հանրապետությանը, այն նպաստում է ժողովրդավարությանը, քաղաքացիների կողմից քաղաքական էլիտաների ձևավորմանը և կուսակցությունների կայացմանը: Հակառակ դեպքում մենք ունենալու ենք կուսակցական լճացած համակարգ, ինչը հանգեցնելու է քաղաքական համակարգի դեգրադացիայի»,-ասաց Գորգիսյանը:


 Պիտակներ
         ԼՀԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb