ԼՂ ռազմական գործողություններում առնվազն երեք սիրիացի վարձկան է զոհվել. The Guardian

Իրադարձային 01.10.2020   16:03   30

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առնվազն երեք սիրիացի զինյալ է զոհվել, գրում է The Guardian պարբերականը:

Սիրիական Աթարիբ քաղաքից սպանված զինյալ Մուհամեդ Շալանի զարմիկ Օմար Աբդոյի խոսքով՝ երեքշաբթի «Համզա» ստորաբաժանումից իրենց տեղեկացրել են Շալանի մահվան մասին:

«Մեզ ասաց, որ սեպտեմբերի 20-ին Ադրբեջան է մեկնում: Նրա մահվան հանգամանքները չգիտենք: Ասել են, որ դժվար է դիակն այս պահին բերել, սակայն կփորձեն»,- նշել է Աբդոն:

Աին Ջարա գյուղից Հուսեին Թալհա և Կարիմ շրջանից Սադամ Ազիզ Ազքոր զինյալների ընտանիքներին նույնպես նրանց մահվան մասին հրամանատարներն են տեղեկացրել:

Տեղական լրատվամիջոցները հայտնել են նաև ևս երեք զոհի մասին:



 Պիտակներ
         սիրիացի վարձկան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb