Կալաձե. Թբիլիսիի հայկական թատրոնի հիմնանորոգումը կավարտվի 2020 թվականին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում Զելենսկին և Մերկելը քննարկել են Դոնբասում ստեղծված կացությունը Կառավարության համար ռազմարդյունաբերության ոլորտը գերակայություն է. Փաշինյան Վահրամ Կաժոյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ դեսպան Փաշինյանը հանդիպել է բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցներին Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքական է հրավիրել արտասահմանում հանդես եկող 11 ֆուտբոլիստի Հունիսի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկ Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը Արամ Մանուկյանը դիմեց Սասուն Խաչատրյանին. Քրեական հետապնդում սկսեք Զուրաբյան. Մարտի 1-ի զոհերի ծնողները երբեք չեն հաշտվի այս պետության հետ, եթե Քոչարյանը և իր հանցակիցները չպատժվեն

ԼՂ փխրուն խաղաղությունը.

Իրադարձային 14.05.2019   16:30   86
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման 25-րդ տարվան նվիրված հոդված է հրապարակել ռուսական «Независимая газета» օրաթերթում: 

«Հրադադարի հաստատման հիմքը դրվեց 1994թ. մայիսի 5-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում, որտեղ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում կայացան Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների միջև բանակցությունները և ստորագրվեց Բիշքեկյան արձանագրությունը։ Ի հավելում մայիսյան համաձայնագրին` 1994 թվականի հուլիսի 26-27-ին ստորագրվեց լրացուցիչ համաձայնագիր, որով երեք կողմերը հաստատեցին հրադադարի ռեժիմի անժամկետ բնույթը՝ ընդհուպ մինչև հակամարտության վերջնական կարգավորումը։ 1995թ. փետրվարի 6-ին ուժի մեջ մտան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ պայմանավորվածությունները: Միջազգային հանրությունը վճռական կերպով աջակցեց հրադադարի մասին համաձայնագրին: ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովն ողջունեց հակամարտության կողմերի կողմից 1994թ. մայիսի 12-ի համաձայնագրի հաստատումը»,- գրել է Մնացականյանը:

Արտաքին գործերի նախարարը նշել է, որ միջազգային հանրության կողմից հաշտության կնքման փորձեր ձեռնարկվել էին նաև 1992-1993թթ., սակայն դրան խոչընդոտել էր Ադրբեջանի կողմից հակամարտության ուժային լուծմանն ուղղված հետևողական քաղաքականությունը:

«1992 թվականի ամռանն ադրբեջանական զինված ուժերը գրավեցին Լեռնային Ղարաբաղի տարածքի 40%-ը՝ իրականացնելով էթնիկ զտումներ: Հրադադարի մասին անժամկետ համաձայնագրի կնքման առաջին նախադրյալները ստեղծվեցին 1994թ. սկզբին, երբ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակին հաջողվեց հետ մղել կոնֆլիկտն ուժային ճանապարհով լուծելու Ադրբեջանի վերջին փորձերը և դուրս գալ պաշտպանական դիրքեր, որտեղից հնարավոր էր ապահովել Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգությունը։ Այսպիսով, հակամարտության գոտում հաստատվեց ռազմական հավասարակշռություն և այդ պայմաններում ադրբեջանական կողմը համաձայնեց բանակցել հրադադարի շուրջ»,- նշված է հոդվածում:

Զոհրաբ Մնացականյանի խոսքով` այսօր Լեռնային Ղարաբաղը ոչ միայն հակամարտության անվանում է, այլև ինքնուրույն քաղաքական միավոր՝ զարգացման ձգտող իր դինամիկ հասարակությամբ, սակայն մարդկանց անվտանգությունը շարունակում է առավել խոցելի լինել։

«Հրադադարի հաստատումից հետո ընկած այս քառորդ դարի ընթացքում ադրբեջանական կողմը բազմիցս փորձել է խախտել հաստատված հավասարակշռությունը և վերստին նախադրյալներ ստեղծել հակամարտության ուժային լուծման համար։ Լարվածությունն իր գագաթնակետին հասավ 2016 թ. ապրիլին, երբ ադրբեջանական զորքերը, խախտելով հրադադարի ռեժիմը, անցան լայնամասշտաբ հարձակման շփման գծի հյուսիսային և հարավային հատվածներում։ Ապրիլյան էսկալացիայի արդյունքները վերահաստատեցին, որ կոնֆլիկտի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Անվիճելի է նաև այն, որ ուժի կիրառման յուրաքանչյուր փորձ և յուրաքանչյուր կործանված մարդկային կյանք ավելի են խորացնում կողմերի միջև անդունդը և խարխլում վստահության մնացորդները՝ ծայրահեղ բարդացնելով բանակցային գործընթացը: Ադրբեջանի ապրիլյան լայնամասշտաբ հարձակումը, խաղաղ բնակիչների սպանությունն ու նրանց կտտանքների ենթարկելը, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի այլ կոպիտ խախտումներն ակներև ցուցադրեցին, որ համաձայնագրի անշեղ իրագործումն Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության և անվտանգության գրավականն է»,- գրել է նախարարը:

Արտաքին գործերի նախարարը հրադադարի ռեժիմի անշեղորեն պահպանման հարցում կարևորել է նախորդ տարվա աշնանը Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև հրադադարի ռեժիմի ամրապնդման և կողմերի միջև ուղիղ կապի ստեղծման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը։

«Ցավոք, պետք է արձանագրել հրադադարի ռեժիմի ամրապնդման և հնարավոր էսկալացիայի վաղ ահազանգման ինստիտուցիոնալ մեխանիզմների բացակայությունը, ինչը 1994 և 1995 թվականների համաձայնագրերի իրագործման լուրջ խոչընդոտ է հանդիսանում։ Այս համատեքստում մենք կարևորում ենք 2016 թվականին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներում ձեռք բերված ռիսկերի նվազեցման մեխանիզմների ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունների գործնական կիրառումը, մասնավորապես` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնումը, ինչպես նաև միջադեպերի հետաքննման մեխանիզմի ստեղծումը»,- նշել է Մնացականյանը:

ՀՀ Արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ համաձայնագրի շրջանակներում պարտավորությունների կատարումը բխում է կողմերի շահերից։

«Ուժի չկիրառումը ոչ մի կողմի զիջում չէ, այլ հստակ պարտավորություն, որի պահպանումը պետք է լինի կարգավորման սկզբնակետը: Եզրափակելով կարելի է արձանագրել, որ հրադադարի հաստատման շուրջ համաձայնագրի կնքումը ցույց տվեց, որ կառուցողական բանակցային գործընթացում բոլոր կողմերի ներգրավման շնորհիվ հնարավոր է հասնել շոշափելի արդյունքների: Համաձայնագրի կնքումը հնարավոր է դարձել, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև անմիջական շփումների միջոցով, ինչը ևս մեկ անգամ հաստատում է բոլոր կողմերի մասնակցությամբ լիարժեք բանակցային ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը: Հրադադարի կնքումը նպաստեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքների վերացմանը: Իսկ խաղաղ գործընթացն, իր հերթին, պետք է ուղղված լինի վերացնելու հակամարտության սկզբնապատճառը, այն է՝ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի խախտումը»,- գրված է նախարարի հոդվածում:

Զոհրաբ Մնացականյանն իր հոդվածն ավարտել է վերահաստատելով, որ Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական անվտանգության և կարգավիճակի հարցը խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի բացարձակ գերակայություններն են:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon