ԼՂ-ում խաղաղապահների համար երեք մոդուլային ավաններ են կառուցվել
Ռուսաստանի պաշտպանության նախարարության նյութատեխնիկական վարչության մասնագետները Ստեփանակերտում, Գետավանում և Քարակերտում խաղաղապահ զորակազմի համար կառուցել են երեք մոդուլային ավաններ: Ինչպես Պաշտպանության նախարարությունից են հայտնել, շուրջ 400 զինծառայողներ են տեղավորվել այդ տնակներում: 540 խաղաղապահների համար ևս հինգ տնակային ավանների կառուցման նախապատրաստում է ընթանում:
Նշվում է, որ խաղաղապահ ստորաբաժանումների անձնակազմի համար ստեղծվել են հարմարավետ, ժամանակակից կենսապայմաններ:
Տնակային ավանի տարածքում կա մարզադահլիճ, բաղնիք, առաջին բուժկետ, չորանոց, հագուստի մաքրման սենյակ և այլ հարմարություններ:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր