ԼՂ-ում վերականգնվել է ավելի քան 300 օբյեկտ․ ՌԴ ԱԻՆ

Իրադարձային 14.01.2021   10:43   34

Լեռնային Ղարաբաղի տարածքում վերականգնվել է ավելի քան 300 օբյեկտ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։

«ՌԴ ԱԻՆ մասնագետները ԼՂ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչների հետ համատեղ շարունակում են բնակֆոնդի և սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների ստուգումները։ Շինանյութի կիրառմամբ, որն ուղարկվել է Ռուսաստանից որպես մարդասիրական օգնություն, արդեն վերականգնվել է ավելի քան 300 օբյեկտ։ Վերականգնման փուլում է ևս ավելի քան 450 օբյեկտ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Աշխատանքներում ներգրավված է տեղի ավելի քան 90 շինկազմակերպություն, որից 50-ից ավելին՝ Ստեփանակերտում։


 Պիտակներ
         ՌԴ ԱԻՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb