ԼՂ-ում Թուրքիայի ոչ մի խաղաղապահ ստորաբաժանում չի լինի․ Զախարովա

Իրադարձային 13.11.2020   15:03   36

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի ոչ մի խաղաղապահ ստորաբաժանում չի լինի: 

«Թուրք դիտորդների շարժունակության սահմանները կսահմանափակվեն այն աշխարհագրական կոորդինատներով, որոնք կսահմանվեն Ադրբեջանի տարածքում ստեղծվող ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնի տեղակայման համար, որը մոտ չէ Ղարաբաղին եւ որը հավելյալ կհամաձայնեցվի համատեղ մոնիթորինգի կենտրոն հիմնելու համար:

Այդ մասին հուշագիր է ստորագրվել Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների մակարդակով:

Կենտրոնը կաշխատի բացառապես հեռակա կարգով, օգտագործելով օբյեկտիվ հսկողության տեխնիկական միջոցներ, ներառյալ՝ անօդաչուներ եւ այլ տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս սահմանել վիճակը շփման գծում եւ որոշել, թե կողմերից որ մեկն է պահպանում կամ խախտում մարտական բոլոր գործողությունների եւ կրակի դադարեցման պայմանները: Թուրք դիտորդների շարժունակության սահմանները կսահմանափակվեն այդ վայրերով, որոնք հատկացվել են ադրբեջանական տարածքում, այլ ոչ թե նախկին հակամարտության տարածքում»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Զախարովան:


 Պիտակներ
         Զախարովա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb