ԼՂ-ում թուրք խաղաղապահների տեղակայման այդ մասին որևէ բառ չկա. Վարչապետի խոսնակ

Իրադարձային 10.11.2020   15:23   30

ԼՂ-ում թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել, հրապարակված տեքստում այդ մասին որեւէ բառ չկա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Այդ, ինչպես նաեւ Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը:

Սիրելի հայրենակիցներ, հորդորում ենք չտրվել սադրանքների եւ ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, մի փորձեք խեղաթյուրել փաստերը:

Փաստաթուղթը պաշտոնապես հրապարակվել է եւ ինքներդ կարող եք ծանոթանալ դրան»,-նշել է նա:


 Պիտակներ
         Մանե Գևորգյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb