ԼՂ-ում հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 9000 պայթյունավտանգ առարկա

Իրադարձային 25.12.2020   09:35   45

Ռուսական ինժեներական ստորաբաժանումները ԼՂ-ում ականազերծել են ավելի քան 280 հա տարածք և վնասազերծել ավելի քան 9000 պայթյունավտանգ առարկա։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային ծայրամասի ականազերծումը։ Օպերացիայի ընթացքում ականազերծվել է ավելի քան 280 հա տարածք, մոտ 107 կմ ճանապարհ, 452 շենք-շինություն։ Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 9000 պայթյունավտանգ առարկա»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում հատուկ սարքավորված զորավարժարանում։ Այն զինամթերքները, որոնք հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում են տեղում՝ պահպանելով անվտանգության բոլոր միջոցառումները։

Ականազերծման ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքի և վատ եղանակի պայմաններում։


 Պիտակներ
         պայթյունավտանգ առարկա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb