ԼՂ-ում ահաբեկիչների ներկայությունը մտահոգիչ է․ Իրանի ԱԳ փոխնախարար

Իրադարձային 02.03.2021   13:00   49

Երկուշաբթի օրն Իրանի Ղոմ քաղաքում կայացած «Ղարաբաղ 17 ռաբի» միջազգային համաժողովի շրջանակներում, Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում:

«Իրանը բարիդրացիական քաղաքականություն է վարում իր բոլոր հարևանների հետ, և այդ քաղաքականությունը հնարավորություն է տալիս Իրանին դերակատար լինել տարածաշրջանային խնդիրները լուծելու հարցում»,-ասել է Արաղչին։ Միաժամանակ նա շեշտել է, թե  «Թաքֆիրական ահաբեկչական խմբավորումների ներկայությունը Ղարաբաղում մտահոգում է Իրանի Իսլամական Հանրապետությանը»:

Ըստ Իրանի փոխնախարարի՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում Իրանը հայտարարեց, որ դեմ է պատերազմին և օկուպացիային: «Մենք դեմ ենք տարածաշրջանի սահմանների ցանկացած փոփոխությանը, երկրների ինքնիշխանությանն ուղղված սպառնալիքներին և արտատարածաշրջանային երկրների դերին: Իրանն այդ մտահոգությունները հայտնել է բոլոր կողմերին»,-ասել է նա։


 Պիտակներ
         Սեյեդ Աբբաս Արաղչի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb