«ԼՂ կարգավիճակի հարցում ժամկետներ չկան» ՌԴ ԱԳՆ

Քաղաքական 18.11.2020   13:12   36

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն անդրադարձել է Արցախի Հանրապետության ճանաչման հարցում Ադրբեջանի մերժողական կեցվածքին։

«Մոսկվան հույս ունի, որ Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակի քննարկումը մերժելը տարածաշրջանում հակամարտության նոր ալիք չի սադրի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ռուդենկոն։

Հարցին, թե արդյոք ԼՂ կարգավիճակի մասին հարցը լուծելու որեւէ մոտավոր ժամկետ կա, դիվանագետը բացասական է պատասխանել: «Ոչ, ժամկետներ չկան»,-ասել է Ռուդենկոն՝ հավելելով, որ կարգավիճակի հարցը շատ զգայուն է:


 Պիտակներ
         Անդրեյ Ռուդենկո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb