ԼՂ հարցով քննարկումներ՝ Վրաստանի խորհրդարանում

Քաղաքական 12.04.2021   10:36   47

Վրաստանի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի շուրջ քննարկումներ տեղի կունենան:

«ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ՝ քննարկումները տեղի են ունենալու պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստում:

Քննարկումների ընթացքում կվերլուծվի Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին պայմանավորվածության ազդեցությունը Հարավային Կովկասում անվտանգության միջավայրի վրա:

Հանձնաժողովի նիստում կներկայացվի Վրաստանի հետախուզության ղեկավար Շալվա Լոմիձեի զեկույցը:

Ըստ աղբյուրի՝ նիստը կկայանա փակ ռեժիմով:


 Պիտակներ
         Վրաստանի խորհրդարան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb