ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԽ համանախագահության շրջանակներում․ Պոմպեոն

Իրադարձային 17.11.2020   11:20   34

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս մասին ԱՄՆ պետքարտուղարն ասել է Le Figaro-ին տված հարցազրույցում:

«ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահներն են, որի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումն է: Հենց այս շրջանակներում էլ հարկավոր է կարգավորել իրավիճակը»,- ասել է Պոմպեոն:


 Պիտակներ
         Պոմպեո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb