ԼՂ հակամարտության լուծումը պետք է բխի երկու կողմերի շահերից․ Գորբաչով

Քաղաքական 11.01.2021   16:00   59

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխաիլ Գորբաչովը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես, ըստ իրեն, պետք է լուծվի ղարաբաղյան հակամարտությունը։  «Շատ ծանր հարց է, հնուց եկած, արմատներով դեպի անցյալ գնացող։ Երբ այն սրվեց, մենք փորձեցինք օգնել երկու հանրապետություններին, երկու ժողովուրդներին լուծում գտնելու։ Դրանից հետո Ռուսաստանը փորձեց», – ասել է Գորբաչովը։

«Հուսով եմ, Ռուսաստանը կկարողանա օգնել, բայց գլխավոր դերը հակամարտության կողմերինն է։ Հայաստանն ու Ադրբեջանը կարգավորման բանակցությունների պարտավորություն են վերցրել իրենց վրա։ Լուծումը պետք է բխի երկու կողմերի շահերից, առանց հաղթողների ու պարտվողների», – ասել է նա։


 Պիտակներ
         Գորբաչով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb