ԼՂ հակամարտության կողմերը փոխանակում են զոհվածների դիերը․ Փիթեր Մաուրեր

Իրադարձային 17.11.2020   13:00   29

«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերն ասել է, որ իր ունեցած վերջին տեղեկությունների համաձայն՝ ղարաբաղյան հակամարտության կողմերն արդեն փոխանակել են 200 զոհվածների մարմիններ, կազմակերպությունը շարունակելու է ջանքեր գործադրել այս ուղղությամբ: 

Ըստ Մաուրերի, Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ գործունեության առաջնահերթությունները տեղահանված բնակչությանը օգնելն է, մահացածների մարմինները փոխանակումը, ինչպես նաև գերիներին այցելելը` հնարավոր բանակցություններին և փոխանակումներին պատրաստվելու համար:

Այսօր Մաուրերը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը նախատեսում են փոխանակվել գնահատականներով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ և քննարկել հնարավոր փոխգործակցությունը կորոնավիրուսի համատեքստում:


 Պիտակներ
         ԿԽՄԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb