«ԼՂ հակամարտության կողմերից որևէ մեկին ռազմական աջակցության մասին հայտարարությունները սադրիչ են»․Պեսկով

Քաղաքական 01.10.2020   15:31   41

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից մեկին հնարավոր ռազմական աջակցության մասին ցանկացած հայտարարություն շատ վնասակար է և կարող է չափազանց բացասական հետևանքներ ունենալ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ria.ru-ն։

«Առաջին՝ մենք կարծում ենք, որ կողմերից մեկին հնարավոր ռազմական աջակցության մասին հայտարարությունը, հավանաբար, ավելի շուտ սադրիչ բնույթ է կրում լարվածության հետագա սրման համար։ Երկրորդ՝ կարծում ենք, որ նման հայտարարությունները հիմա շատ վնասակար են։ Եվ, իհարկե, մենք կարծում ենք, որ երրորդ երկրների ցանկացած մասնակցություն այդ հակամարտությանը կարող է ծայրահեղ բացասական հետևանքներ ունենալ»,- ասել է Պեսկովը լրագրողներին:

 



 Պիտակներ
         ԼՂ հակամարտության կողմեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb