Լեզվի կոմիտեի հորդորակը «չ» ածանցով բայերի մասին

Իրազեկիչ 26.11.2019   19:00   181
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Չ» ածանցն ունեցող բայերը շատ չեն։ Դրանք անորոշ դերբայի ԵԼ մասնիկից առաջ ունեն «չ» ածանցը՝ դիպչել, թռչել, կորչել, կպչել, հանգչել, սառչել, ուռչել, փախչել և այլն։

Այս բայերի գործածության տարածված սխալներ կան: Ի՛նչ սխալներ են դրանք, ինչպե՞ս խուսափել դրանցից։

Ահա մամուլում և բանավոր խոսքում հաճախ հանդիպող սխալների օրինակներ՝ «Գնդակը դիպչել է դարպասաձողին»։ «Նա գնաց օդանավակայան և թռչեց Մոսկվա»։ «Երկու ծայրահեղության արանքում կորչեց բուն խնդիրը»։ «Դժբախտությունը ցավալի կերպով կպչեց ինձ»։ «Մոմը դանդաղ հանգչեց»։ «Վարորդը փորձել է փախնել դեպքի վայրից»։

Սխալներից զերծ մնալու համար պետք է իմանալ, թե ինչպես են կազմվում նշված բայերի ժամանակաձևերը։ Ամենևին բարդ չէ։ Ընդամենը պետք է հիշել, որ դուրս է ընկնում «չ» ածանցը, և այս բառերն ունենում են հետևյալ ձևը.

դիպել է, թռել է, կորել է, կպել է, հանգել է, փախել է (և ոչ՝  դիպչել է, թռչել է, կորչել է, կպչել է, հանգչել է, փախչել է), նույն կերպ նաև հոգնակիում՝ դիպել ենք, կորել ենք, կպել ենք, թռել ենք և այլն (վաղակատար ներկա).

դիպավ, թռավ, կորավ, կպավ, հանգավ, փախավ (և ոչ՝  դիպչեց, թռչեց, կորչեց, կպչեց, հանգչեց, փախչեց) և այլն (անցյալ կատարյալ). դիպի՛ր, թռի՛ր, կորի՛ր, կպի՛ր, հանգի՛ր, փախի՛ր և այլն (հրամայական եղանակ)։

  Ավանդույթի ուժով որոշ դեպքերում պահպանվում է հանգչել բայի  «չ» ածանցը (օրինակ՝ հանգչի՛ր խաղաղությամբ)։

Հակառակ նշված իրողությունների՝ շատերն էլ «չ» ածանցը երբեմն չեն պահում այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է։

Այս սխալը հանդիպում է կորչել բայի որոշ ժամանակաձևեր կազմելու ժամանակ։ Օրինակ՝ պետք է լինի կորչում է, կկորչի, պիտի կորչի, այլ ոչ՝ կորում է, կկորի, պիտի կորի։

Սառչել և ուռչել բառերը ևս խոնարհվում են նույն սկզբունքով։

Ընդ որում, սրանց զուգահեռ ունենք սառել և ուռել բառերը։ Ի դեպ, սառա, սառար, սառավ, ուռա, ուռար, ուռավ ձևերը, որոնք մի ժամանակ համարվում էին միակ կանոնականը, այժմ ընկալվում են որպես ոչ գրական՝ բարբառային, խոսակցական։

Այսինքն՝ արդի հայերենում ճիշտ են համարվում սառեցի, սառեցիր, սառեց, ուռեցի, ուռեցիր, ուռեց ձևերը։ Խոսակցական լեզվին բնորոշ են այս շարքի մի քանի բայերի «ն» ածանցով թռՆել, կպՆել, փախՆել տարբերակները, որոնք թեև հանդիպում են նաև գեղարվեստական գրականության մեջ, սակայն գրական լեզվում անհանձնարարելի են։

Նկատի ունենանք, որ մի քանի դեպքում էլ ունենք չ-վ փոփոխությամբ կազմվող ձևեր (թաքչել-թաքնվել, հալչել-հալվել, փլչել-փլվել), որոնցից ներկայումս տարածված և նախընտրելի են երկրորդ տարբերակները (բացառություն է հալչել բայի անկատար ներկա ժամանակաձևը՝ հալչում է, որն արդի հայերենում գործածական է)։ Հիմք ընդունելով ասվածը՝

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ        

նշված բայերի դիմավոր և անդեմ ձևերը կազմելիս առաջնորդվել վերոհիշյալ կանոններով։

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ
 



 Պիտակներ
         հորդորակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon