Լեզվակռիվ՝ Դավիթ Խաժակյանի ու Հայկ Մարությանի միջև (տեսանյութ)

Քաղաքական 12.02.2019   14:07   525

Այսօր Երևանի ավագանու նիստին Ավանի թաղապետի տեղակալի նշանակման քննարկման ժամանակ լեզվակռիվ տեղի ունեցավ քաղաքապետ Հայկ Մարությանի և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի միջև: 

Դավիթ Խաժակյանը քաղաքապետ Հայկ Մարությանից ճշտելով, որ Սամվել Ղումաշյանը հանդիսանում է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ է հայտարարել է․ «Ղումաշյանի կենսագրականը, քանի որ հանվել է կայքից, ես կհիշեցնեմ 2017 թվականի մայիսը, երբ «Ելք» դաշինքը մասնակցում էր Երևանի ավագանու ընտրություններին: Այդ անձն իրականացնում էր ամբողջ գործընթացը, որը դարձել էր ՀՀԿ-ի գործելաոճը, նա տիպային կերպար է ինձ համար: Այդ ամենը փաստաթղթավորված է, անձամբ եմ ցուցմունք տվել: Չէի մտածում, որ կշարունակի գործել նոր իշխանության օրոք»:

Մանրամասները՝ տեսանյությում։



 Պիտակներ
         Հայկ Մարության


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon