«Lexus»-ը կթողարկի երկրորդ մակարդակի ինքնակառավարվող իր առաջին ավտոմեքենան

Auto News 11.02.2020   23:45   844

«Lexus»-ի նախագահ Քոձի Սաթոնը ներկայացրել է ապրանքանշանի առաջին ավտոմեքենան, որը համալրված է ինքնակառավարվող համակարգով, , գրում է «Մոտոր»-ը:

«Autonews» պարբերականին տված հարցազրույցում Սաթոնը հայտնել է, որ ընթացիկ տարում ճապոնական ապրանքանշանի մոդելային շարքում կհայտնվեն ինքնակառավարմամբ առաջին ավտոմեքենաները:

Դա կլինի երկրորդ մակարդակի կիսաավտմատ վարման համակարգ։

Ավտոպիլոտն ունակ կլինի կառավարել ավտոմեքենան առանց ձեռքերը ղեկին պահելու անհրաժեշտության, սակայն ճանապարհին նայել և կառավարել իրավիճակն անհրաժեշտ կլինի, ինչպես նախկինում էր: Մինչդեռ երկրորդ մակարդակը կլինի միայն սկզբնականը. երբ Lexus-ն ավելացնի համակարգի անլար թարմացման հնարավորությունը, ավտոպիլոտի ֆունկցիոնալությունը հնարավոր կլինի ընդլայնել մինչեւ երրորդ եւ հաջորդ մակարդակները:



 Պիտակներ
         «Lexus»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon