Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի հայտարարությունը տարածքներ վերադարձնելու վերաբերյալ

Իրադարձային 13.11.2020   13:20   28

Մարդու բնական կամ ինչպես ընդունված է ասել՝ հիմնարար իրավունքները գերակա են ցանկացած համաձայնագրից, պայմանագրից, այդ թվում նաև օրեր առաջ ստորագրված հայտարարությունից, որի հիմնական նպատակն, ըստ էության, հրադադարի հաստատումն էր՝ պայմանավորված տարածքներ հանձնելով։

Փաստում եմ, որ մարդու կյանքի, ապրելու իրավունքը չի կարող ստորադասվել տարածք հանձնելու հետ, ուստի պայմանավորվող կողմերը, խաղաղապահ ուժերի պատասխանատվությամբ ունեն պոզիտիվ պարտավորություն ապահովելու տվյալ բնակավայրում ապրող անձանց անվտանգությունը, որի տեխնիկական խնդիրների պայմաններում պետք է հայտարարության մեջ նշված բնակավայրերը հանձնելու ժամկետները երկարացնել, իսկ դրա անհնարինության դեպքում՝ չեղարկել։

Կարծում եմ, Հայաստանի և Արցախի կառավարությունն անհապաղ իր քաղաքական, իրավական լծակները պետք է օգտագործի՝ հիմքում դնելով նման ելակետային իրավական բազան։

Լևոն Բաղդասարյան, Լեւ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն


 Պիտակներ
         Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb