Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 48 694 տեղահանված. ՌԴ ՊՆ

Հրատապ 12.01.2021   13:35   37

Ռուս խաղաղապահները Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ՝ իրենց տները վերադարձող տեղահանվածների ևս մի շարասյուն են ուղեկցել: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Նշվում է՝ ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 235 փախստական:

Ընդհանուր առմամբ 48 հազար 694 տեղահանվածներ արդեն իսկ վերադարձել են Լեռնային Ղարաբաղ ՝ իրենց մշտական բնակության վայրեր:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և 23 դիտակետերում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:


 Պիտակներ
         տեղահանված


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb