«Լեռնային Արցախը» պայմանագիր է կնքել 4 լեգեոնականների հետ

Սպորտ 16.02.2021   18:11   61

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Լեռնային Արցախի» կազմը համալրել են ղազախական «Ակասի» 4 սաներ՝ Իսմաիլջան Իսմանովը, Դամիր Ժակատայը, Ամիր Դիկհանբաևը, Վյաչեսլավ Դեմիդենկոն, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Վերջին շրջանում 4 խաղացողները փորձաշրջան էին անցնում «Լեռնային Արցախում»: Օրերս թիմի կազմը համալեր էին նաև Գոռ Պողոսյանը, Արսեն Հովհաննիսյանը, Պատվական Մահտեսյանը ու կամերունցի Վալդո Լեոն:

Թիմը մրցաշրջանի երկրորդ հատվածին պատրաստվում է Ստեփանակերտում:

Վերջերս «Լեռնային Արցախի» գլխավոր մարզիչ էր նշանակվել Արտաշես Ադամյանը, որը փոխարինել է Սլավա Գաբրիելյանին:  


 Պիտակներ
         «Լեռնային Արցախ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb