Լենա Նազարյանը՝ վարչապետի փոփոխության մասին

Քաղաքական 19.11.2020   11:42   32

Աժ փոխխոսնակ Լենա Նազարյանն այսօրվա ճեպազրույցին հայտնել է, թե «Իմ քայլը» խմբակցության համար ընդունելի չէ վարչապետի փոփոխությունը, անգամ այն պարագայում, եթե նոր վարչապետը դարձյալ լինի իշխող կուսակցության ներկայացուցիչ:

«Ոչ, այդ տարբերակն ընդունելի չէ: Որքան էլ պարադոքսալ հնչի, բայց այս իրավիճակում հենց Նիկոլ Փաշինյանն է կայունացնող գործոնը:

 Ես չեմ պատկերացնում, որ որևէ մեկ այլ մարդ, թեկնածու, ղեկավար կարող է կայունացնել իրավիճակը: Նիկոլ Փաշինյանի գործոնն ավելի շատ կայունացնող է այս իրավիճակում, քան ապակայունացնող»,- ասաց Նազարյանը:


 Պիտակներ
         Լենա Նազարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb