Լեհաստանում լույս կտեսնի Հիտլերի «Mein Kampf» գրքի գիտական հրատարակությունը
TASS-ի փոխանցմամբ՝ Լեհաստանում լույս կտեսնի Ադոլֆ Հիտլերի «Mein Kampf» («Իմ պայքարը») գրքի գիտական հրատարակությունը:
«Mein Kampf»-ի առաջին քննադատական հրատարակությունը լույս է տեսել Գերմանիայում՝ 2016 թվականին։
Այն պատրաստվել է Մյունխենի ժամանակակից պատմության ինստիտուտի կողմից՝ հրեաների գերմանական կենտրոնական խորհրդի համաձայնությամբ:
Հիտլերի՝ 1942 թվականին լույս տեսած գրքի լեհերեն թարգմանության հեղինակը պատմաբան և քաղաքագետ Եվգենիուս Կրուլն է, որը քննադատական ներածություն ունի և տողատակեր: Գրքի վրա նա աշխատել է երեք տարի:
«Սկզբում նախատեսվում էր հրատարակել Լեհաստանի Գիտությունների ակադեմիայի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ: Այնուամենայնիվ, որոշ գիտնականների բողոքներից հետո, ինստիտուտի իշխանությունները 2016 թվականին հրաժարվեցին մասնակցել այս նախագծին», - հայտնում է Rzeczpospolita-ն:
Հրատարակչության ներկայացուցիչներն իրենց հերթին հավաստիացնում են, որ «Mein Kampf»-ը չի գովազդվի, և դրա գինը կլինի «մատչելի» լայն լսարանի համար:
Նմանատիպ նյութեր