Լեհաստանի նախագահը մեղադրում է Գերմանիային՝ ընտրություններին միջամտելու համար

Աշխարհ 10.07.2020   16:20   199

Լեհաստանը մեղադրում է Գերմանիային նախագահական ընտրություններին միջամտելու համար: Վարշավային դուր չեն եկել գերմանական մի շարք լրատվամիջոցների քննադատական հոդվածները՝ ուղղված նախագահ Անջեյ Դուդայի երկրորդ ժամկետի կապակցությամբ: Այս մասին գրում է Euronews-ը։

«Վերջերս Die Welt թերթը հոդված էր հրապարակել, որում ասվում է, թե ընտրություններում իմ մրցակիցը ՝ Տրզասկովսկին, երկրի համար լավագույն նախագահն է լինելու, քանի որ նա դեմ է, որ Լեհաստանը Գերմանիայից փոխհատուցում խնդրի Երկրորդ աշխարհամարտի համար»,-ասել է Դուդան՝ հանրահավաքներից մեկի ժամանակ.

Բացի այդ, Դուդան մեղադրանքներ է հնչեցրել լեհական «Ֆակտ» թերթի հասցեին, որը  քննադատում էր նաև գործող նախագահի քաղաքականությունը: Ըստ Դուդայի, ամեն ինչ բացատրվում է նրանով, որ տաբլոիդը պատկանում է գերմանական նորությունների կոնցերն Axel Springer-ին: Այս ֆոնին Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը նույնիսկ պարզաբանումների է կանչել Գերմանիայի դեսպանին:



 Պիտակներ
         Լեհաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb