Լեգենդար Take 6-ը համերգ կնվիրի Մալխասի 75-ամյակին

Muzic 13.12.2019   23:34   2113
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 18-ին  կկայանա Գրեմմիի 10-ակի դափնեկիր, լեգենդար Take 6 ակապելա խմբի համերգը: Աշխարհում ամենաշատ մրցանակներ նվաճած այս կոլեկտիվը Հայաստանում ելույթ է ունենալու առաջին անգամ: Համերգի կազմակերպիչների հաղորդմամբ, ակապելա խմբի համերգը նվիրվում է ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-րդ տարեդարձին: 

Գրեմմիի 10-ակի, Dove մրցանակի 10-ակի դափնեկիր, ինչպես նաև այլ հեղինակավոր մրցանակներ նվաճած ամերիկյան վոկալ սեքստետը կատարում է ակապելա գործեր՝ հիմնականում հոգևոր երաժշտություն: Խումբը դրանում ինտեգրում է ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից R&B, փոփ երաժշտության էլեմենտներ: Խումբը ձևավորվել է 1980 թվականին՝ Օուքվուդ համալսարանի ուսանողների կողմից: Կոլեկտիվի նշանաբանն է. «Եկեք սարեր շուռ տանք»:

Երևանյան համերգին հայ ունկնդիրը Take 6-ի կատարմամբ կվայելի ինքնատիպ ստեղծագործություններ: Ծրագրում խմբի լավագույն կատարումների ծաղկաքաղն է լինելու:

Բացի այդ, դեկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում էլ կկայանա հոբելյանական երեկո՝ կրկին նվիրված Լևոն Մալխասյանի 75-ամյակին: Երեկոյի ընթացքում հանդես կգան Մալխասը և նրա ընկերները:

Համերգների կազմակերպիչն է Prime Production-ն է:



 Պիտակներ
         Take 6


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon