Լայզա Մինելլին հրաժարվել է իր մորը նվիրված «Ջուդի» կենսագրական ֆիլմը

Cinema 06.02.2020   23:20   928

Ամերիկացի աշխարհահռչակ երգչուհի, դերասանուհի Լայզա Մինելլին չի ցանկանում դիտել իր աստղային մայրիկի՝ հոլիվուդյան դերասանուհի Ջուդի Գարլենդի մասին պատմող «Ջուդի» կենսագրական ֆիլմը, որում գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Ռենե Զելվեգերը: Այս մասին գրում է variety.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 73-ամյա Մինելլին «զրոյական հետաքրքրվածություն» ունի այս ֆիլմի նկատմամբ:

«Մտադիր չեմ դիտել այն, բայց հույս ունեմ, որ Զելվեգերը հաճույք է ստացել նկարահանումներից»,- կարճ մեկնաբանել է Մինելլին:

Հատկանշական է, որ ֆիլմը դիտելուց հրաժարվել է նաև Մինելլիի քույրը՝ Լորնա Լաֆթը:

«Ջուդի» ֆիլմում սյուժեն կենտրոնացած է դերասանուհու՝ ալկոհոլից և դեղահաբերից ունեցած կախվածության, ինչպես նաև նախկին ամուսնու հետ երկու երեխաների խնամակալությունը ստանալու հարցի շուրջ պայքարի թեմաների վրա:

Նշենք, որ Ռենե Զելվեգերն այս դերի համար առաջադրվել է հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:



 Պիտակներ
         Ջուդի Գարլենդ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon